Գլխավոր > Միջազգային լուրեր > Համաշխարհային առաջնորդները Հոսնի Մուբարաքի հրաժարականի մասին

Համաշխարհային առաջնորդները Հոսնի Մուբարաքի հրաժարականի մասին

Աշխարհի գրեթե բոլոր առաջնորդները ողջունել են Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականի փաստը։ ԱՄՆ  նախագահ բարաք Օբաման հայտարարել է, որ Եգիպտոսի ժողովուրդը «ներշնչել է բոլորին», եւ որ Եգիպտոսը չի լինի այնպիսին, ինչպիսին առաջ էր։

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հույս է հայտնել, որ եգիպտական իշխանությունները կարող են ապահովել պետական մարմինների բնականոն աշխաանքը, իսկ ըննդիմությունը պատրաստակամություն կցուցաբերի իրավիճակի կայունացման համար։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը եւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Եգիպտոսին կոչ են արել քայլեր ձեռնարկել երկրում ազատ ընտրությունների անցկացման ուղղությամբ։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը վստահություն է հայտնել, որ Եգիպտոսի՝ նոր կառավարության անցում կատարելը չի խաթարի Մերձավոր Արեւելքի անվտանգությանը։

Նշենք որ Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը պաշտոնաթող էր եղել այդ երկրում զանգվածային բողոքների 18-րդ օրը։

http://www.news.am

  1. Դեռ մեկնաբանություններ չկան։
  1. No trackbacks yet.

Թողնել մեկնաբանություն