Պահոց

Archive for 2011թ Մարտի

«Ֆուկուսիմա 1»–ի շարջակայքում ռադիոակտիվության մակարդակը բարձրանում է, ԱԷԿ–ի օպերատորի ղեկավարն էլ հիվանդանոց է տեղափոխվել

Ինչպես հաղորդում է «Agence France-Presse» գործակալությունը, Ճապոնական «Ֆուկուսիմա 1» վթարային ԱԷԿ–ի «Tokyo Electric Power Co» (TEPCO) օպերատորի նախագահ 66–ամյա Մասատակա Սիմիձուն այսօր բարձր ճնշման և գլխապտույտի ախտանիշերով տեղափոխվել է հիվանդանոց։

«Ռոյթերս» գործակալությունը հայտնում է, որ հանրավոր է` դա տեղի ունեցած լինի ռադիոակտիվության բարձր մակարդակի  պատճառով։

Նշենք, որ  այսօր  փարձագետները հայտարարել էին, թե  «Ֆուկուսիմա 1» ԱԷԿ–ի մոտակայքում ծովի ջրի ռադիոակտիվության մակարդակը  բարձրացել է 3300 անգամ։

http://www.news.am

 

Պատրիկ Դեվեջյանը վերընտրվել է, նրա հակառակորդը՝ պարտվել

Պատրիկ Դեվեջյանը՝ «Ժողովրդական շարժման միությունից», Գերագույն խորհրդի հեռացող նախագահ, մարտի 27-ին վերընտրվել է օ-դե-Սեն դեպարտամենտում, որը համարվում է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հենարաններից մեկը, գրում է Le Figaro-ն՝ վկայակոչելով Reuters-ին։

Նախկին նախարարի մրցակցուհի Իզաբել Բակլանին, ով սատարում է նախագահի որդուն՝ Ժան Սարկոզիին, պարտություն է կրել, նշում է Nouvelles d`Arménie-ն։

http://www.news.am

 

Այս գիշեր Ճապոնիայում 4 երկրաշարժ է գրանցվել

Ճապոնական Հոնսյու կղզու արեւելյան ափին մարտի 30-ի գիշերը 5 մագնիտուդ եւ ավել հզորությամբ 4 երկրաշարժ է գրանցվել։ Ամենաուժեղը եղել է 5,8 մագնիտուդ ուժգնությամբ:

Երկրաշարժերի էպիկենտրոնները եղել են Խաղաղ օվկիանոսում՝ ճապոնական ափից 100-300 կմ հեռավորության վրա՝ օվկիանոսի 30 կմ խորություներում, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

Հոնսյու կղզու արեւելյան ափի սեյսմիկ ակտիվությունը չի հանդարտվում մարտի 11-ից, երբ այս տարածաշրջանում 9 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել։ Այն պատճառ էր դարձել 10 մ բարձրությամբ ալիքներով ցունամիի, ինչն էլ իր հերթին բերել էր բազմաթիվ զոհերի եւ ավերածությունների։

http://www.news.am


Հրաչ Բերբերյան. «Հիմա երևի թե շատ մարդիկ, որոնք երևի թե կապ էլ չունեն գյուղատնտեսության հետ, գյուղեր կհաճախեն»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով«7օր»–ի այն հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում վերջին շրջանում ՀՀ վարչապետի այցելությունուններին գյուղեր և հայտարարություններին, որոնք հաճախ անհեթեթության են հասանում՝ «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ–ի նախագահ Հրաչ Բերբերյանն ասել է, թե պետք չէ կոպիտ ասել, թե նրա ասածները անհեթեթություններ են, քանի որ, ի վերջ, խոսքը ՀՀ վարչապետի մասին է։

–Ամեն դեպքում, կա ՀՀ նախագահի Ծաղկաձորում արված շատ խիստ հանձնարարականը (ես էլ եմ այնտեղ եղել, և իրոք շատ խիստ էր) և այն, որ վերջապես հանրապետության նախագահն ասաց, որ պատժելու է բոլորին։ Հիմա երևի թե շատ մարդիկ, որոնք երևի թե կապ էլ  չունեն գյուղատնտեսության  հետ, գյուղեր  հաճախեն՝ տարբեր նախարարներ, և ոչ միայն գյուղնախարարը, և ցույց տան իրենց աշխատասիրությունը։ Ինչևիցե՝ սա աշխատաոճ է։ Համենայնդեպս, միակ լավ բանն այն է, որ  ՀՀ նախագահը, իրոք, տեսել է գյուղի վիճակը և հասկանում է, որ գյուղի վիճակը շատ ծանր է։ Ինքն էլ եղավ գյուղերում։ Եթե սա ժամանակավոր գործընթաց չլինի, այլ հետևողական լինի, մենք ինչ–որ հաջողությունների կհասնենք,–ասել  է նա։

Ըստ Հրաչ Բերբերյանի՝ եթե ամեն մեկն իր տեղում լինի, մենք կունենանք  շատ լավ գյուղատնտեսություն։

–Խոսքը  նրա մասին է, որ այն մի լուման, որ  պետությունը հատկացրել է գյուղատնտեսությանը, էֆեկտիվ ծախսվի։ Ցավոք, մենք ունենք չինովնիկներ, որոնք եկել են միայն պետական ապարատ՝ աթոռներ ունենալու և իրենց գրպանի  մասին մտածելու համար։ Եթե այն ճանապարհով գնանք, որ այդ չինովնիկներին արանքից հանենք, ա՛յ, այդ «կրծողներին», որ  այսօր  գյուղատնտեսությանը վնաս են տալիս, ուրեմն կունենանք հաջող գյուղատնտեսություն։ Քանի ապարատում են այդ «կրծողները», ո՛չ միայն դաշտերում, մեր գյուղատնտեսությունը լավ վիճակում չի լինի,–ընդգծել է նա։

7or.am

 

«Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկան» տուգանվեց 100 մլն դրամով

Այսօր Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» (ԼՏԹՖ) ընկերությանը ճանաչեց գերիշխող դիրքը չարաշահող և տուգանք նշանակեց 2009թ. հասույթի 2 տոկոսի չափով՝ 100 մլն դրամ։

ՏՄՊՊՀ–ը ձվի շուկայում առավել մեծ իրացման ծավալներ ունեցող 6 ընկերություններից պահանջել էր համապատասխան տեղեկություններ տրամադրել։ Ստուգումների արդյունքի հիման վրա հանձնաժողովը որոշել է վարչական վարույթ հարուցել «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկայի» նկատմամբ։ «Արաքս» ընկերությաննկատմամբ նույնպես հարուցվել է վարույթ, որն ընթացքի մեջ է։

6 ընկերությունների կողմից Հանձնաժողովին ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ձվի դեֆիցիտի և իրացման գների կտրուկ ավելացման օրերին գյուղարտադրողների մոտ պահեստավորված է եղել մեծ քանակի ձու, որի գերակշիռ մասը պատկանել է ԼՏԹՖ-ին։ Մասնավորապես, 2010թ. դեկտեմբերի 27-ին ընկերության պահեստներում պահեստավորված է եղել ավելի քան 760 հազար հատ ձու։ 2010թ. դեկտեմբերի 23-27-ն ընկած ժամանակահատվածում, երբ խանութներում սուր դեֆիցիտ է եղել, արտադրողների մոտ ձվի միջին օրական մնացորդը կազմել է շուրջ 4,5 մլն հատ, որի 83 տոկոսը բաժին է ընկել հենց ԼՏԹՖ-ին։ Դեկտեմբերի վերջին օրերին այս ընկերությունն իր արտադրանքի մի մասը խանութներ չի առաքել, այսինքն՝ չի իրացրել արտադրած ձվի ամբողջ քանակը, ինչն էլ նպաստել է դեֆիցիտի առաջացմանը։

Ըստ ՏՄՊՊՀ–ի՝ հանձնաժողովի փորձագետները բացահայտել են, որ շատ հաշիվ-ապրանքագրեր արժանահավատ չեն։ Կան դեպքեր, երբ կեղծարարությանը մասնակցել են հենց սուպերմարկետները։ Օրինակ, ԼՏԹՖ-ի իրացման փաստաթղթերից երևում է, որ դեֆիցիտի օրերին «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցն իրացրել է 220 հազ. հատ ձու։ Սակայն այս սուպերմարկետի գործունեության ուսումնասիրությունից պարզվել է, որ սուպերմարկետն իրականում 120 հազ. ձու է ստացել։ ԼՏԹՖ ներկայացուցիչ Մանասե Եփրեմյանը առարկել է ներկայացված փաստերի դեմ, սակայն հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը նրան կոպիտ կերպովընդհատել է՝ կոչ անելով «չշեղվել թեմայից և չխեղաթյուրել թվերը»։

Իր հերթին Մանասե Եփրեմյանն ընդգծել է, որ իրենք ընդհանրապես համաձայն չեն ՏՄՊՊՀ-ի ներկայացրած փաստերի հետ։  «Դրանք մտացածին են»,–ասել է նա։

7or.am

 

Քադաֆին Թունիսի սահմանի մոտ ճնշում է ապստամբներին

Մուամար Քադաֆիին հավատարիմ ուժերը շարունակում են վերցնել ընդդիմության վերահսկողության տակ գտնվող տարածքները: Այսօր` մարտի 15-ին, նրանք մտել են Թունիսի սահմանից ոչ հեռու ծովափնյա Զուվարա քաղաք: Հաղորդվում է, որ ռազմական տեխնիկայի շարասյունը մոտենում է քաղաքի կենտրոնին:

Տրիպոլիից 120 կմ դեպի արեւմուտք գտնվող քաղաքը մոտ 40 հազար բնակիչ ունի, որոնց հիմնական մասը ոչ թե արաբներ են, այլ Հյուսիսային Աֆրիկայի բնիկներ` բերբերներ: Սա երկրի արեւմուտքում ընդդիմադիր ուժերի վերջին հենարաններից է, գրում է Vesti.ru-ն:

Շարունակվում է Քադաֆիի զորքերի առաջխաղացումը նաեւ արեւելք: Օրերս ընդդիմադիրներից վերցվել էր Ռաս Լանուֆ նավթային նավահանգիստը: Քադաֆիի զինված ուժերն ընդդիմությունից գրավել էին նաեւ Մարսա էլ Բրեգա քաղաքը, թեեւ ընդդիմությունը հետո շտապեց հայտարարել, թե Բրեգան հաջողվել է ետ վերցնել:  Ներկայումս Քադաֆիի զորքերը շարժվում են դեպի Բենգազի, որը համարվում է «փետրվարի 17-ի հեղափոխության» հիմնական հենարանը:

http://www.news.am

 

«Ֆուկոսիմա 1» ատոմակայանում հրդեհի հետեւանքով ճառագայթման արտանետում կա

«Ֆուկոսիմա 1» ատոմակայնի չորրորդ բլոկում բռնկված հրդեհի հետեւանքով բարձր խտության ռադիոակտիվ ճառագայթման արտանետում է արձանագրվել, հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Նաոտո Կանը մարտի 15-ի առավոտյան արտակարգ հեռուստաթողարկման ժամանակ:

Վարչապետը ռեակտորից 20-30 կմ հեռավորությամբ գտնվող բնակչությանը կոչ է արել փակել տների դռներն ու պատուհանները եւ դուրս չգալ տներից, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ֆուկոսիմա 1» եւ «Ֆուկոսիմա 2» ատոմակայաններում  երկրաշարժից հետո արտակարգ դրություն էր հայտարարվել սառեցման համակարգերի շարքից դուրս գալու պատճառով: Մարտի 12-ի «Ֆուկոսիմա 1»-ում պայթյունի հետեւանքով չորս մարդ էր տուժել: Երկուշաբթի պայթյուն էր տեղի ունեցել նույն կայանի երրորդ էներգաբլոկում:

http://www.news.am