Պահոց

Archive for the ‘Միջազգային լուրեր’ Category

«Ֆուկուսիմա 1»–ի շարջակայքում ռադիոակտիվության մակարդակը բարձրանում է, ԱԷԿ–ի օպերատորի ղեկավարն էլ հիվանդանոց է տեղափոխվել

Ինչպես հաղորդում է «Agence France-Presse» գործակալությունը, Ճապոնական «Ֆուկուսիմա 1» վթարային ԱԷԿ–ի «Tokyo Electric Power Co» (TEPCO) օպերատորի նախագահ 66–ամյա Մասատակա Սիմիձուն այսօր բարձր ճնշման և գլխապտույտի ախտանիշերով տեղափոխվել է հիվանդանոց։

«Ռոյթերս» գործակալությունը հայտնում է, որ հանրավոր է` դա տեղի ունեցած լինի ռադիոակտիվության բարձր մակարդակի  պատճառով։

Նշենք, որ  այսօր  փարձագետները հայտարարել էին, թե  «Ֆուկուսիմա 1» ԱԷԿ–ի մոտակայքում ծովի ջրի ռադիոակտիվության մակարդակը  բարձրացել է 3300 անգամ։

http://www.news.am

 

Advertisements

Պատրիկ Դեվեջյանը վերընտրվել է, նրա հակառակորդը՝ պարտվել

Պատրիկ Դեվեջյանը՝ «Ժողովրդական շարժման միությունից», Գերագույն խորհրդի հեռացող նախագահ, մարտի 27-ին վերընտրվել է օ-դե-Սեն դեպարտամենտում, որը համարվում է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հենարաններից մեկը, գրում է Le Figaro-ն՝ վկայակոչելով Reuters-ին։

Նախկին նախարարի մրցակցուհի Իզաբել Բակլանին, ով սատարում է նախագահի որդուն՝ Ժան Սարկոզիին, պարտություն է կրել, նշում է Nouvelles d`Arménie-ն։

http://www.news.am

 

Այս գիշեր Ճապոնիայում 4 երկրաշարժ է գրանցվել

Ճապոնական Հոնսյու կղզու արեւելյան ափին մարտի 30-ի գիշերը 5 մագնիտուդ եւ ավել հզորությամբ 4 երկրաշարժ է գրանցվել։ Ամենաուժեղը եղել է 5,8 մագնիտուդ ուժգնությամբ:

Երկրաշարժերի էպիկենտրոնները եղել են Խաղաղ օվկիանոսում՝ ճապոնական ափից 100-300 կմ հեռավորության վրա՝ օվկիանոսի 30 կմ խորություներում, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

Հոնսյու կղզու արեւելյան ափի սեյսմիկ ակտիվությունը չի հանդարտվում մարտի 11-ից, երբ այս տարածաշրջանում 9 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել։ Այն պատճառ էր դարձել 10 մ բարձրությամբ ալիքներով ցունամիի, ինչն էլ իր հերթին բերել էր բազմաթիվ զոհերի եւ ավերածությունների։

http://www.news.am


Քադաֆին Թունիսի սահմանի մոտ ճնշում է ապստամբներին

Մուամար Քադաֆիին հավատարիմ ուժերը շարունակում են վերցնել ընդդիմության վերահսկողության տակ գտնվող տարածքները: Այսօր` մարտի 15-ին, նրանք մտել են Թունիսի սահմանից ոչ հեռու ծովափնյա Զուվարա քաղաք: Հաղորդվում է, որ ռազմական տեխնիկայի շարասյունը մոտենում է քաղաքի կենտրոնին:

Տրիպոլիից 120 կմ դեպի արեւմուտք գտնվող քաղաքը մոտ 40 հազար բնակիչ ունի, որոնց հիմնական մասը ոչ թե արաբներ են, այլ Հյուսիսային Աֆրիկայի բնիկներ` բերբերներ: Սա երկրի արեւմուտքում ընդդիմադիր ուժերի վերջին հենարաններից է, գրում է Vesti.ru-ն:

Շարունակվում է Քադաֆիի զորքերի առաջխաղացումը նաեւ արեւելք: Օրերս ընդդիմադիրներից վերցվել էր Ռաս Լանուֆ նավթային նավահանգիստը: Քադաֆիի զինված ուժերն ընդդիմությունից գրավել էին նաեւ Մարսա էլ Բրեգա քաղաքը, թեեւ ընդդիմությունը հետո շտապեց հայտարարել, թե Բրեգան հաջողվել է ետ վերցնել:  Ներկայումս Քադաֆիի զորքերը շարժվում են դեպի Բենգազի, որը համարվում է «փետրվարի 17-ի հեղափոխության» հիմնական հենարանը:

http://www.news.am

 

«Ֆուկոսիմա 1» ատոմակայանում հրդեհի հետեւանքով ճառագայթման արտանետում կա

«Ֆուկոսիմա 1» ատոմակայնի չորրորդ բլոկում բռնկված հրդեհի հետեւանքով բարձր խտության ռադիոակտիվ ճառագայթման արտանետում է արձանագրվել, հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Նաոտո Կանը մարտի 15-ի առավոտյան արտակարգ հեռուստաթողարկման ժամանակ:

Վարչապետը ռեակտորից 20-30 կմ հեռավորությամբ գտնվող բնակչությանը կոչ է արել փակել տների դռներն ու պատուհանները եւ դուրս չգալ տներից, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ֆուկոսիմա 1» եւ «Ֆուկոսիմա 2» ատոմակայաններում  երկրաշարժից հետո արտակարգ դրություն էր հայտարարվել սառեցման համակարգերի շարքից դուրս գալու պատճառով: Մարտի 12-ի «Ֆուկոսիմա 1»-ում պայթյունի հետեւանքով չորս մարդ էր տուժել: Երկուշաբթի պայթյուն էր տեղի ունեցել նույն կայանի երրորդ էներգաբլոկում:

http://www.news.am

 

Էկոլոգիական վարկանիշով Հայաստանը 163 երկրների շարքում 76-րդն է

Ամերիկացի փորձագետները կազմել են 163 երկրների էկոլոգիական վարկանիշը: Համաձայն դրա`Հայաստանը զբաղեցնում է 76 –րդ հորիզոնականը, Ադրբեջանը` 84-րդը: Հարավային Կովկասում ամենաբարվոք էկոլոգիական իրավիճակն արձանագրվել է Վրաստանում. վերջինս զբաղեցնում է 59-րդ տեղը, գրում է  messenger.com.ge-ն.

Վարկանիշային աղյուսակը գլխավորում են Իսլանդիան եւ Շվեյցարիան, ամենավատ իրավիճակն արձանագրվել է ԱՄԷ-ում եւ Նիգերիայում:

Վարկանիշը հաշվարկելիս` փորձագետները հաշվի են առել ջրի, մթնոլորտի վիճակը, ինչպես նաեւ շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված պետական քաղաքականությունը:

http://www.news.am

 

Ճապոնիան շարունակում է հաշվել զոհերը. ևս մեկ պայթյուն ատոմակայանում

Երկուշաբթի վաղ առավոտյան Ճապոնիայի «Ֆուկուսիմա Դայ-իչի» ատոմակայանում վերջին երեք օրվա ընթացքում ջրածնի երկրորդ պայթյունն է տեղի ունեցել: Պայթյունի հետևանքով վիրավորվել է 6 մարդ:

Ատոմակայանի պատասխանատուները հայտարարել են, որ ճառագայթման մակարդակը դեռևս մնում է թույլատրելիի սահմաններում, թեև գոյություն ունի վտանգ, որ այն կարող է բարձրանալ: Հիշեցնենք, որ ատոմակայանում բարդ իրավիճակ է ստեղծվել 8,9 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի և դրան հաջորդած ավելի թույլ ցնցումների հետևանքով: Մասնագետները փորձեր են անում սառեցնել ատոմային ռեակտորները` օգտագործելով ծովից բերված ջուրը: Ականատեսների վկայությամբ` նրանք աշխատում են արտակարգ պայմաններում:
Նշենք, որ շաբաթ օրվանից ի վեր «Ֆուկուսիմա» ատոմակայանի շրջակա բնակավայրերից արդեն իսկ տարհանվել է 180,000 մարդ:

Ճապոնիայում իրավիճակը շարունակում է ծանր մնալ: Արևմտյան լրատվամիջոցների հաղորդմամբ` երկրի արտակարգ ծառայությունները փայլուն աշխատանք են կատարում, այնուամենայնիվ, աղետի հետևանքների հետ պայքարելը գրեթե անհնար է, քանի որ ցունամիների շարքը շարունակում է նոր ավերածություններ հասցնել երկրի տնտեսությանը և խլել մարդկանց կյանքերը:

Համաձայն պաշտոնական տվյալների, զոհերի թիվն արդեն անցել է 10000-ից:

http://www.epress.am