Գլխավոր > Լուրեր Հայաստանից > «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկան» տուգանվեց 100 մլն դրամով

«Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկան» տուգանվեց 100 մլն դրամով

Այսօր Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» (ԼՏԹՖ) ընկերությանը ճանաչեց գերիշխող դիրքը չարաշահող և տուգանք նշանակեց 2009թ. հասույթի 2 տոկոսի չափով՝ 100 մլն դրամ։

ՏՄՊՊՀ–ը ձվի շուկայում առավել մեծ իրացման ծավալներ ունեցող 6 ընկերություններից պահանջել էր համապատասխան տեղեկություններ տրամադրել։ Ստուգումների արդյունքի հիման վրա հանձնաժողովը որոշել է վարչական վարույթ հարուցել «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկայի» նկատմամբ։ «Արաքս» ընկերությաննկատմամբ նույնպես հարուցվել է վարույթ, որն ընթացքի մեջ է։

6 ընկերությունների կողմից Հանձնաժողովին ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ձվի դեֆիցիտի և իրացման գների կտրուկ ավելացման օրերին գյուղարտադրողների մոտ պահեստավորված է եղել մեծ քանակի ձու, որի գերակշիռ մասը պատկանել է ԼՏԹՖ-ին։ Մասնավորապես, 2010թ. դեկտեմբերի 27-ին ընկերության պահեստներում պահեստավորված է եղել ավելի քան 760 հազար հատ ձու։ 2010թ. դեկտեմբերի 23-27-ն ընկած ժամանակահատվածում, երբ խանութներում սուր դեֆիցիտ է եղել, արտադրողների մոտ ձվի միջին օրական մնացորդը կազմել է շուրջ 4,5 մլն հատ, որի 83 տոկոսը բաժին է ընկել հենց ԼՏԹՖ-ին։ Դեկտեմբերի վերջին օրերին այս ընկերությունն իր արտադրանքի մի մասը խանութներ չի առաքել, այսինքն՝ չի իրացրել արտադրած ձվի ամբողջ քանակը, ինչն էլ նպաստել է դեֆիցիտի առաջացմանը։

Ըստ ՏՄՊՊՀ–ի՝ հանձնաժողովի փորձագետները բացահայտել են, որ շատ հաշիվ-ապրանքագրեր արժանահավատ չեն։ Կան դեպքեր, երբ կեղծարարությանը մասնակցել են հենց սուպերմարկետները։ Օրինակ, ԼՏԹՖ-ի իրացման փաստաթղթերից երևում է, որ դեֆիցիտի օրերին «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցն իրացրել է 220 հազ. հատ ձու։ Սակայն այս սուպերմարկետի գործունեության ուսումնասիրությունից պարզվել է, որ սուպերմարկետն իրականում 120 հազ. ձու է ստացել։ ԼՏԹՖ ներկայացուցիչ Մանասե Եփրեմյանը առարկել է ներկայացված փաստերի դեմ, սակայն հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը նրան կոպիտ կերպովընդհատել է՝ կոչ անելով «չշեղվել թեմայից և չխեղաթյուրել թվերը»։

Իր հերթին Մանասե Եփրեմյանն ընդգծել է, որ իրենք ընդհանրապես համաձայն չեն ՏՄՊՊՀ-ի ներկայացրած փաստերի հետ։  «Դրանք մտացածին են»,–ասել է նա։

7or.am

 

Advertisements
  1. Դեռ մեկնաբանություններ չկան։
  1. No trackbacks yet.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: