Գլխավոր > Միջազգային լուրեր > Ամերիկյան ռազմանավերը ուղղություն են վերցրել դեպի Լիբիայի ափերը

Ամերիկյան ռազմանավերը ուղղություն են վերցրել դեպի Լիբիայի ափերը

ԱՄՆ Kearsarge եւ Ponce ռազմանավերը դուրս են եկել հունական Կրեթե կղզու Խանիա քաղաքի Սուդա նավահանգստում գտնվող ամերիկյան ռազմակայանից եւ ուղղություն վերցրել դեպի Լիբիայի ափերը: Այս մասին հայտնել է ռազմակայանի ներկայացուցիչ Փոլ Ֆարլին: Նրա խոսքով, ծովային հետեւակը, որը գտվում է Kearsarge եւ Ponce նավերի վրա, Սուդայի ռազմակայան էին տեղափոխվել «տարածաշրջանում ուժերի վերատեղաբաշխման շրջանակներում, որը կապված է Լիբիայի հետ», հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

ԱՄՆ-ն իր Enterprise ավիակիրը, որը պարեկություն է անում Սոմալիի ափերին, տեղաշարժել է դեպի Լիբիա, որի նպատակը Լիբիայի դեմ հնարավոր ռազմական գործողությունների դեպքում օժանդակություն ցուցաբերելն է: Նավը Սուեզի ջրանցք է մտել փետրվարի 15-ին, թեեւ Պենտագոնը պնդում է, որ ջրանցքով անցնելու հրաման դեռ չկա:

http://www.news.am

 

  1. Դեռ մեկնաբանություններ չկան։
  1. No trackbacks yet.

Թողնել մեկնաբանություն