Գլխավոր > Լուրեր Հայաստանից > ԱՄՆ-ի հայերը Ադրբեջանի դեսպանատան մոտ պահանջեցին դադարեցնել հակահայ հիստերիան

ԱՄՆ-ի հայերը Ադրբեջանի դեսպանատան մոտ պահանջեցին դադարեցնել հակահայ հիստերիան

Փետրվարի 25-ին Վաշինգտոնի տարածաշրջանի երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները Ադրբեջանի դեսպանության դիմաց անցկացրել են բողոքի բազմամարդ ցույց` ի հիշատակ Սումգայիթի ոճրագործության անմեղ զոհերի հիշատակի:

Հայ երիտասարդների դաշնությունը, Ամերիկայի Հայ եկեղեցու երիտասարդական կազմակերպությունը և բազմաթիվ հայ երիտասարդներ, որոնք ներկայացնում էին համայնքի բոլոր թևերը, հավաքվել էին Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանության առջև, զինված պաստառներով և կարգախոսներով, պահանջում էին դատապարտել  Սումգայիթի ոճիրը:

Ցուցարարները վանկարկում էին,  որ չկա վաղեմության ժամկետ մարդկության դեմ գործած հանցագորությունների համար, անհարժեշտ է  պատժել Սումգայիթի և դրան հաջորդած Բաքվի, Կիրովաբադի, Շահումյանի, Մարաղայի և այլ հայաբնակ վայրերում ցեղասպանություն կազմակերպած և իրագործած անձանց, դադարեցնել հակահայ հիստերիան Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, դադարեցնել Ադրբեջանի կոռումպացված և բռնապետական ռեժիմի սպառազինումը, հարգել ԼՂՀ ժողովրդի ազատ և անկախ ապրելու ընտրությունը, հայտնում են հայկական ԶԼՄ-ները:

http://www.epress.am

Advertisements
  1. Դեռ մեկնաբանություններ չկան։
  1. No trackbacks yet.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: