Գլխավոր > Լուրեր Հայաստանից > Ինչո՞ւ փակեցին «Լինսի» հիմնադրամը

Ինչո՞ւ փակեցին «Լինսի» հիմնադրամը

«Առավոտ» օրաթերթը զրուցել է ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քըրքորյանի բարեգործական «Լինսի» հիմնադրամի գործունեությունը համակարգող Հարութ Սասունյանի հետ` անդրադառնալով Քըրքորյանի` հիմանդրամը փակելու որոշմանը: Հիշեցնենք, որ «Լինսի» հիմնադրամը տասնյակ միլիոնավոր դոլարների բարեգործական ծրագրեր էր իրականացնում նաև Հայաստանում:

— «Լինսի հիմնադրամի փակումը մի տեսակ անակնկալ էր շատերի համար, ոմանք քաղաքական ենթատեքստ տեսան դրանում: Ձեր տեղեկություններով, ինչո՞ւ փակվեց հիմնադրամը:

— Այդ հարցը պետք է ուղղել պարոն Քըրքորյանին: Ես իրավունք չունեմ իր անունից խոսելու, բայց կարող եմ Ձեզ ասել, որ ոչ մի քաղաքական ենթատեքստ կամ մտադրություն չկար իր որոշման մեջ: Պարոն Քըրքորյանը միշտ էլ մտադրել էր մի օր փակել իր բարեսիրական հիմնադրամը: Պետք է նկատի ունենալ իր առաջացած տարիքը, շուտով 94 տարեկան կդառնա:

Մեկնաբանություններ են արվում, որ Հայաստանի համար ուղարկված գումարներն այստեղ «Կերել են» , այսինքն` իրենց նպատակին չեն ծառայել: Դուք այս մասին տեղեկություններ ունե՞ք:

— Այդպիսի ամբաստանությունները զուրկ են որևէ ճշմարտությունից, և թելադրած են ներքին քաղաքական պայմաններից: «Լինսին» չի կարող մասնակից դառնալ նման քաղաքական պայմանների:

http://www.epress.am

Advertisements
  1. Դեռ մեկնաբանություններ չկան։
  1. No trackbacks yet.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: