Գլխավոր > Միջազգային լուրեր, Լուրեր Հայաստանից > ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ PR ԱԿՑԻԱՆ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ՎԵՐԱԾՎԵԼ Է ԱՐՑԱԽԻ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ PR ԱԿՑԻԱՆ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ՎԵՐԱԾՎԵԼ Է ԱՐՑԱԽԻ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ

Փետրվարի 16-ին ԱՄՆ  Ջորջ Վաշինգտոնի համալսարանի միջազգային հարաբերությունների էլլիոթ դպրոցում, կազմակերպվել էր ոմն գերմանացի իրավաբան Հեյքո Կրուգերի  “Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը- իրավական վերլուծություն” խորագրով գրքի շնորհանդեսը եւ քննարկում: Քննարկումը կազմակերպել էր Վաշինգտոնի Ադրբեջանական ուսումնասիրությունների կենտրոնի և Էլլիոթ դպրոցի համատեղ ջանքերով:

Քննարկմանը իրենց ակտիվ մասնակցությունը բերեցին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության եւ ԼՂՀ գրասենյակի ներկայացուցիչները: Միջոցառմանը մասնակցում էին նաև Վաշինինգոտնի հայկական կազմակերպությունների:

Միջոցառման սկզբում Հ.Կրուգերը ներկայացրեց իր գրքի դրույթները և Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի նախապատմության իր մեկնաբանությունը եւ հիմնահարցի իրավական ասպեկտները՝ իր տեսանկյունից, որոնք ոչնչով չէին տարբերվում Ադրբեջանի պաշտոնական տեսակետից եւ կարծես արտագրված լինեին Ադրբեջանի նախագահի ելույթներից: Գերմանացի «իրավաբանը» մոռացավ միայն հնչեցնել պատերազմի վերսկսման սպառնալիքները:

Կրյուգերի ելւյթից հետո խոսքն իրար հետեւից վերցրեցին Հայաստանի եւ Արցախի ներկայացուցիչները, որոնք մանրամասն հերքումներ և մեկնաբանություններ, որից ներկաներին պարզ դարձավ, որ Հ. Կրուգերի վերոնշյալ գիրքը միանգամայն կողմնակալ աշխատություն է՝ ադրբեջանական քարոզչության արդյունք:

Ելույթ ունեցողները նշեցին, որ հեղինակի խոսքից պարզ է դառնում, որ այն գրված է ադրբեջանական ԱԳՆ-ում և ոչ թե անկախ միջազգային իրավունքի մասնագետի կողմից, հետևաբար գիրքը իրենց փորձագիտական արժեք չի կարող ներկայացնել:

Միջոցառման մասնակիցները ներկայացրեցին ղարաբաղյան հիմնախնդրի ծագման պատմությունը, Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիան եւ դրա հետեւանքները, ադրբեջանական այսօրվա իշխանավորների ռազմատենչ եւ արկածախնդիր քաղաքականությունը, բացահայտ կեղծիքներ տարածելու փաստեր բերեցին:

Մեկնաբանությամբ հանդես եկած նաև Վաշինգտոնում ԼՂՀ գրասենյակի աշխատակիցը նշեց, որ Հ. Կրուգերն իր գրքում և հղումներում թույլ է տվել բացահայտ խեղաթյուրումներ:  Մասնավորապես պրոֆ. Իոանիսյանի գրքից կատարված մեջբերումն ամբողջովին խեղաթյուրված էր Կրուգերի կողմից: Ներկաններին ցույց տրվեց պրոֆ. Իոանիսյանի գրքի բնօրինակը և ընթերցվեց իրական պարբերությունը այնուհետև Հ. Կրուգերի խեղաթյուրված տարբերակը, որից հետո այսպես կոչված հեղինակին խնդրվեց մեկնաբանել գրքում նման կարգի խեղաթյուրված հղում ունենալու հանգամանքը:

Հ. Կրուգերը, փորձելով մեկնաբանել հայ մասնակիցների հարցադրումները եւ հնչեցրած մեղադրանքները, չկարողացավ որևէ հիմնավորված պատասխան տալ վերոհիշյալ հարցադրումներից որևէ մեկին: Նրա պատասխանները կցկտուր էին և չունեին որևէ տրամաբանություն, ինչից միջոցառման բոլոր մասնակիցների տպավորությունը մեկն էր՝ գրքի հեղինակը Կրյուգերը չէ:

Ամփոփելով, կարելի է նշել, որ ադրբեջանական կողմի հերթական փորձը ԼՂ հիմնահարցի իրավական ասպեկտների վերաբերյալ  կեղծ մեկնաբանություններ տարածելու հարցում լիովին տապալվեց, և ինչպես բազմաթիվ ներկաներ քննարկման ավարտին նշեցին, իրենց համար պարզ դարձավ, որ Հ. Կրուգերի գիրքը ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական ձախողված միջոցառումն էր, պարզապես քողարկված արտասահմանյան փորձագետի անվան տակ:

http://www.lragir.am

Advertisements
  1. Դեռ մեկնաբանություններ չկան։
  1. No trackbacks yet.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: