Գլխավոր > Միջազգային լուրեր > Լիբիայում «Ցասման օրվա» զոհերի թիվը հասել է երկու տասնյակի

Լիբիայում «Ցասման օրվա» զոհերի թիվը հասել է երկու տասնյակի

Հինգշաբթի վաղ առավոտյան Լիբիայի քաղաքացիները դուրս էին եկել փողոց` իրենց բողոքն արտահայտելու երկրի «կոռումպացված իշխանությունների» դեմ: Նրանք ցանկանում են տապալել Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիին, ով կառավարում է երկիրը 41 տարի:

Լիբիայի բնակիչները, ոգեշնչված Թունիսի և Եգիպտոսի իադարձություններից, նույնպես «Ցասման օր» են կազմակերպել:

Տարբեր աղբյուրներ հաղորդում են, որ իշխանամետ ուժերի հետ բախման արդյունքում մինչև 20 ցուցարարներ են զոհվել:

«Այսօր լիբիացիները կոտրում են վախի պատը, սա նոր լուսաբաց է», – «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի թղթակցի հետ զրույցում ասել է երկրից աքսորված ընդդիմադիր առաջնորդ Ֆաիզ Ջիբրիլը:

Երկրի` մեծությամբ երկրորդ քաղաք Բենղազիում տեղի ունեցած իրադարձությունների մասնակից Աբդուլան, ով խոսել է «Ալ Ջազիրայի» հետ, պատմել է, որ վկա  է եղել ոստիկանության կողմից իրականացրած 6 անզեն ցուցարարների սպանության:

Նա նաև նշել է, որ կառավարությունը բանտերից մոտ 30 հանցագործ է բաց թողել` վճարելով և զինելով նրանց` փողոցում ժողովրդի դեմ պայքարելու համար:

Լիբիական ընդդիմաիր «Ալ-Յում» կայքը նշում է, որ 4 մարդ զոհվել է Ներքին Անվտանգության Ծառայության ուժերի դիպուկահարների արձակած կրակոցներից Լիբիայի արևելյան Ալ-Բայդա քաղաքում, որտեղ նույնպես ցույցեր են տեղի ունեցել չորեքշաբթի և հինգշաբթի, հաղորդում է  AP լրատվական գործակալությունը:

http://www.epress.am

Advertisements
  1. Դեռ մեկնաբանություններ չկան։
  1. No trackbacks yet.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: