Գլխավոր > Միջազգային լուրեր > ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼՈՒ ՕՐԴԵՐ

ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼՈՒ ՕՐԴԵՐ

Պակիստանի դատարանը փետրվարի 12-ին տվել է այդ երկրի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆին ձերբակալելու օրդեր: Այդ մասին գրել է Hindustan Times-ը: Թերթը գրում է, որ դատախազությունը ապացույց է գտել, որ Մուշարաֆը 2007 թվականին գիտեր նախկին վարչապետ Բենազիր Բհուտտոյին սպանելու իսլամիստների ծրագրի մասին, բայց չի ձեռնարկել մահափորձը կանխելու անհրաժեշտ քայլեր:

Փերվեզ Մուշարաֆը այժմ ապրում է Լոնդոնում եւ հերքում իր հասցեին ուղղված մեղադրանքները:

Բենազիր Բհուտտոն Պակիստան վերադարձավ 2007 թվականի հոկտեմբերի 18-ին: Նրան դիմավորողների շրջանում տեղի ունեցան երկու պայթյուն, որոնք դարձան ավելի քան 130 մարդու մահվան եւ 500 վիրավորի պատճառ: Իսկ 2007 թվականի դեկտեմբերի 27-ին Բհուտտոյի վրա կրակեցին, եւ նա ծանր վնասվածքներով տեղափոխվեց հիվանդանոց, որտեղ եւ գիտակցության չգալով մահացավ:

http://www.lragir.am

 

Advertisements
  1. Դեռ մեկնաբանություններ չկան։
  1. No trackbacks yet.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: