Գլխավոր > Լուրեր Հայաստանից > Հայկական տնտեսության գերակահությունները` ըստ նախարարի

Հայկական տնտեսության գերակահությունները` ըստ նախարարի

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը նախարարության կարևոր գերակայություններից է համարում գործարար մթնոլորտի բարելավումը:

«Սա կարևորագույն խնդիր է: Այստեղ, գիտեք, մենք մի փոքր հապաղեցինք այս տարիների ընթացքում` կապված ճգնաժամի հետ, և հիմա Կառավարությունը հստակ և ինտենսիվ քայլեր էձեռնարկում, որպեսզի շտկի իրավիճակը: Մի շարք գործողություններ արդեն իրականացվում են, այդ թվում` օրենսդրական և կազմակերպչական, նաև այս տարվա մեջ, որոնց արդյունքում մենք կունենանք չափելի արդյունքներ տարվա վերջում: Մեր վարկանիշային դիրքերը միջազգային կառույցներում էականորեն կփոխվեն»,- հայտարարել է նախարարը:

Մեկ այլ կարևոր գերակայություն, ըստ Տիգրան Դավթյանի, որակի համակարգի բարեփոխումներն են` ստանդարտացում, չափագիտություն, հավատարմագրում, ինտելեկտուալ սեփականության իրավունքների պաշտպանություն:

«Այս ոլորտները կարևորագույն ոլորտներն են, որոնք նախևառաջ անհրաժեշտ են մեր արտադրողներին և ներդրողներին, և այդ համակարգը մենք պետք է կարողնանք բերել միջազգային չափանիշների, եվրոպական չափանիշների: Դա բավականին երկար աշխատանք է` մեկ տարվա աշխատանք չէ, բայց մենք հստակ այդ ուղղությամբ կձեռնարկենք քայլեր»,- ասել է Դավթյանը:

http://www.epress.am

Advertisements
  1. Դեռ մեկնաբանություններ չկան։
  1. No trackbacks yet.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: