Գլխավոր > Միջազգային լուրեր > ՄՈՒԲԱՐԱՔՆ ‘ԸՆԿԱՎ’

ՄՈՒԲԱՐԱՔՆ ‘ԸՆԿԱՎ’

Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը այս րոպեներին ելույթ է ունենում Եգիպտոսի հեռուստաընկերությամբ: Ինչպես հաղորդում է Երկիրն Այսօր լրատվական ծրագիրը, Մուբարաքի ելույթը վերաբերում է նրա հրաժարականին, եւ այն բանին, որ հրաժարականից հետո երկրի ղեկավարի պարտականությունների կատարումը դրվում է փոխնախագահ Օմար Սուլեյմանիի վրա:

Մինչ այդ, Մուբարաքի մոտալուտ հրաժարականի մասին հայտարարել էր ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Լեոն Էդուարդ Պանետտան: Նա ժամեր առաջ հայտարարել էր, որ այսօր երեկոյան Մուբարաքը կհայտարարի հրաժարականի մասին: Այդ մասին ավելի վաղ տեղեկություններ էին հրապարակել նաեւ մի քանի միջազգային հեղինակավոր լրատվամիջոցներ:

Միեւնույն ժամանակ, այսօր երեկոյան հեռուստատեսությամբ ազգին ուղղված ուղերձով հանդես է եկել Եգիպտոսի զինուժի բարձրագույն Խորհրդի ներկայացուցիչը, ով հայտարարել է, որ բանակը որոշում է կայացրել իր ձեռքը վերցնել Եգիպտոսում առաջացած ճգնաժամի հանգուցալուծման գործընթացը: Այդ որոշումը կայացվել է գրեթե ամբողջ օրը տեւած խորհրդակցության ընթացքում, որն անցել է առանց նախագահ Մուբարաքի:

Բանակը նաեւ հայտարարել է, որ առաջիկայում հանդես կգա կոմյունիկեով, որում արտացոլված կլինեն ընդդիմադիր ցուցարարների բոլոր պահանջները: Կահիրեյի Թահրիր հրապարակում հավաքված բազմությունը ոգեւորությամբ է ընդունել Եգիպտոսի բանակի այդ հայտարարությունը եւ վանկարկել ‘Բանակն ու ժողովուրդը, միասին են’:

http://www.lragir.am

Advertisements
  1. Դեռ մեկնաբանություններ չկան։
  1. No trackbacks yet.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: