Գլխավոր > Միջազգային լուրեր > ԱՄՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՈՐ ԴՈԿՏՐԻՆԸ

ԱՄՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՈՐ ԴՈԿՏՐԻՆԸ

ԱՄՆ գտնում է, որ երբեմն ռազմական ուժի կիրառումը կարող է անհրաժեշտ լինել երկրի եւ նրա դաշնակիցների պաշտպանության համար, ինչպես նաեւ աշխարհում խաղաղության ու անվտանգության պահպանման համար: Այս մասին ասվում է ԱՄՆ նորացված Ռազմական դոկտրինում: ԱՄՆ, ձգտելով միջազգային նորմերին հավատարմությանը, դաշնակիցների ու գործընկերների հետ սերտ փոխգործակցության մեջ ռազմական ուժ են կիրառելու բոլոր դեպքերում, իրավունք վերապահելով գործել ինքնուրույն, եթե դա անհրաժեշտ է”, ասվում է փաստաթղթում:


Ռազմավարական նպատակը մնում է Աֆղանստանում ու Պակիստանում Ալ-Ղայդա խմբավորմանը եւ նրա կողմնակիցներին  հարված հասցնելը:

Փաստաթղթում նշվում է, թե ԱՄՆ անհրաժեշտության դեպքում կարող են ինքնուրույն դիմակայել ցանկացած սպառնալիքի, սակայն “ապագան դաշինքներինն է”: “ՆԱՏՕ անդամները գործում են որպես կայունացնող ուժ սեփական սահմանների երկայնքով` Մերձավոր Արեւելքից ու Հյուսիսային Աֆրիկայից մինչեւ Բալկաններ ու Կովկաս: Թուրքիան կարող է չափազանց կարեւոր դեր խաղալ այս տարածաշրջանում: Մենք ակտիվ աջակցելու ենք դաշինքի անդամների եւ ՆԱՏՕ-ի անդամ րհանդիսացող եվրոպական պետությունների միջեւ ռազմական հարաբերություններին”, ասվում է փաստաթղթում:

“Մենք մտադիր ենք ձգտել Ռուսաստանի հետ համագործակցության հակաահաբեկության, միջուկային զենքի տարածմանը հակազդելու, տիեզերքի, հակաօդային պաշտպանության համակարգի ստեղծման ոլորտներում, եւ մենք ողջունելու ենք նրա ակտիվ դերը Ասիայում անվտանգության ու կայունության պահպանման հարցում”: “Մենք առաջ ենք մղելու մեր ընդհանուր շահերը, համագործակցելով Չինաստանի հետ ծովահեններին դիմակայելու եւ զանգվածային ոչնչացման զենքի տարածումը թույլ չտալու ոլորտներում, ինչպես նաեւ օգտագործելով Չինաստանի ազդեցությունը Հյուսիսային կորեայի վրա այն հաշվով, որ պահպանվի կայունություն Կորեական թերակղզում”, ասվում է փաստաթղթի մեջ:

http://www.lragir.am

Advertisements
  1. Դեռ մեկնաբանություններ չկան։
  1. No trackbacks yet.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: