Գլխավոր > Լուրեր Հայաստանից > Հայաստանի անկախությունը չճանաչած միակ երկրի դեսպանը Բաքվում խոսել է Հայաստանից

Հայաստանի անկախությունը չճանաչած միակ երկրի դեսպանը Բաքվում խոսել է Հայաստանից

Ադրբեջանն ու Պակիստանը նույն խնդիրների առաջ են կանգնած, ինչը պայմանավորված է Քաշմիրի և Ղարաբաղի հակամարտություններով, Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանում Պակիստանի դեսպան Աբդուլ Համիդը: Նշենք, որ Պակիստանը միակ պետությունն է աշխարհում, որը չի ճանաչում Հայաստանի Հանրապետությունը: Պակիստանի պաշտոնատար անձինք բացատրում են այս փաստը ղարաբաղյան հարցում Ադրբեջանին աջակցելու ցանկությամբ, թեև Բաքուն ինքը ճանաչել է Հայաստանը:

«Հայաստանն ու Հնդկաստանը համարվում են միջազգային իրավունքի հիմնական խախտողները: Այդ իսկ պատճառով մարդու իրավունքների և ժողովրդավարության մասին խոսող միջազգային հանրությունը պետք է ուշադրություն դարձնի Քաշմիրից և Ղարաբաղից հեռացած փախստականների ճակատագրին, որոնց բռնի կերպով քշել են իրենց բնակավայրերից»,- դեսպանի խոսքերն է փոխանցում 1news.az-ը:

Նշենք, որ Քաշմիրը Հինդուստան թերակղզու հյուսիս-արևմտյան հատվածում գտնվող վիճելի տարածաշրջան է: Քաշմիրի բաժանումը ամրագրված չէ սահմանների մասին պաշտոնական համաձայնագրերով, իսկ տարածաշրջանը համարվում է  Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածության հիմնական օջախը:

http://www.epress.am

Advertisements
  1. Դեռ մեկնաբանություններ չկան։
  1. No trackbacks yet.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: