Գլխավոր > Միջազգային լուրեր > Հակակառավարական ցույց Թուրքիայում. կան վիրավորներ

Հակակառավարական ցույց Թուրքիայում. կան վիրավորներ

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում բազմահազարանոց ցույց է անցկացվել նոր աշխատանքային օրենսդրության դեմ, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները:

Մի քանի հազար ցուցարարներ հավաքվել են խորհրդարանի շենքի մոտ` արգելափակելով քաղաքի կենտրոնական մասը: Ոստիկանությունը ստիպված է եղել փակել փողոցները և անգամ արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել` ցույցը ցրելու համար:

Հաղորդվում է, որ բախումների հետևանքով կան վիրավորներ, սակայն նրանց հստակ թվի մասին տեղեկատվություն չկա:

Ցույցի համար պատճառ է հանդիսացել Թուրքիայի խորհրդարանում քննարկվող նոր օրինագիծը, որը նախատեսում է նվազագույն աշխատավարձի չափի կրճատում: Համաձայն նոր օրինագծի` գործատուներն իրավունք ունեն 4 ամիս աշխատավարձ չվճարել ուսանողներին և փորձաշրջան անցնող աշխատողներին:

http://www.epress.am

Advertisements
  1. Դեռ մեկնաբանություններ չկան։
  1. No trackbacks yet.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: