Գլխավոր > Միջազգային լուրեր, Լուրեր Հայաստանից > Ֆրանսիացի քաղաքապետը դատապարտել է նախագահ Սարկոզիին Հայոց ցեղասպանության հարցում երկերեսանիության համար

Ֆրանսիացի քաղաքապետը դատապարտել է նախագահ Սարկոզիին Հայոց ցեղասպանության հարցում երկերեսանիության համար

Կլամարի քաղաքապետ, Իլ-դե-Ֆրանսի եվրոպական եւ միջազգային գործերով տարածաշրջանային խորհրդի փոխնախագահ Ֆիլիպ Կալտենբախը դատապարտել է նախագահ Սարկոզիին Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվության ենթարկելու օրինագծի հարցում երկերեսանիություն ցուցաբերելու համար, գրում է Nouvelles d`Arménie-ն:

Ֆիլիպ Կալտենբախը հայտարարել է. «Պետության ղեկավարի դիրքորոշման նման փոփոխությունը նման լուրջ հարցի նկատմամբ, ինչպիսին է մարդկության դեմ կատարած հանցագործությունը, անթույլատրելի է: Քարոզարշավի ժամանակ թեկնածու Սարկոզին պարտավորություն էր վերցրել, իսկ մեկ ամիս անց նախագահ Սարկոզին նահանջեց»:

Ըստ Կալտենբախի, այս իրավիճակն անտանելի է դառնում: «Ժխտողների խմբերն ավելի թունավոր են դառնում: Չափազանց կարեւոր է, որ Սենատը քննարկի այդ տեքստը: Մենք այլեւս չենք կարող հանդուրժել, որ հանրապետության տարածքում մարդիկ անպատիժ ժխտեն նման բարբարոսությունը»:

Նշենք, որ 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն ենթադրող օրինագիծը: Այն պետք է այնուհետ քննարկվեր նաեւ Սենատում, բայց առ այսօր դա չի կատարվել:

Շնորհիվ Wikileaks-ի բացահայտումների` հայտնի է դարձել, որ նախագահ Սարկոզին հավաստիացրել է թուրքական իշխանություններին, որ տեքստը «կմեռնի Սենատում»:

http://www.news.am

Advertisements
  1. Դեռ մեկնաբանություններ չկան։
  1. No trackbacks yet.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: