Գլխավոր > Լուրեր Հայաստանից > Պետական աշխատանքից զրկված մարդիկ դեռևս չեն ստացել իրենց վերջնահաշվարկը

Պետական աշխատանքից զրկված մարդիկ դեռևս չեն ստացել իրենց վերջնահաշվարկը

«Մի ահավոր վիճակ ա, ժողովրդի ձեռքը մի կոպեկ փող չկա, արդեն վերցված վարկերի վճարումների ժամանակն ա, իսկ մենք մի կոպեկ էլ չունենք»:

Epress.am-ի հետ զրույցում նախկին Սոցապահովության վճարումների ծառայության աշխատակից Անահիտ Մուշեղյանն ասել է, որ իրենց դեռևս չեն տվել իրենց վերջնահաշվարկը, ինչը խոստացել էին դեռևս անցյալ շաբաթ:

Հիշեցնենք, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի Արթուր Գրիգորյանը առևտրականներին տեղեկացրել էր, որ վարչապետի հրամանով մինչև երեքշաբթի նրանց կտան վերջնահաշվարկը:

«Հիմա մենք որոշում ենք, թե երբ դուրս գանք բողոքի ցույցի, որովհետև էսպես չի լինի, ո՞նց պիտի ապրենք: Մենք տեղեկություն ունենք, որ վարչապետն արդեն հրամանը տվել է, բայց մինչև էսօր մեզ չեն վճարել: Ես կարծում եմ, որ չեն էլ տալու: Տեսնենք` ինչ ենք անում, որոշենք, թե երբ ենք դուրս գալիս ցույցի»,- ասել է մեր զրուցակիցը:

Նշենք, որ ծառայությունը լուծարվել էր նոյեմբերի 4-ին, 270 աշխատակիցներ մնացել են առանց աշխատանք: Այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ Արթուր Գրիգորյանը հայտարարել է, որ 122 մարդ արդեն իսկ տեղավորվել են աշխատանքի:

http://www.epress.am

Advertisements
  1. Դեռ մեկնաբանություններ չկան։
  1. No trackbacks yet.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: