Գլխավոր > Լուրեր Հայաստանից > 2010 Թ. ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԸ

2010 Թ. ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԸ

Հայռուսգազարդը 2010 թ. արդյունքներով շարունակում է մնալ Հայաստանի խոշորագույն հարկատուն։ Այդ տվյալը հրապարակել է ՀՀ Պետեկամուտների կոմիտեն: Հայռուսգազարդը 2010 թ. վճարել է 16,5 մլրդ դրամ հարկ։ 2009 թ. արդյունքներով այդ ընկերությունը նույնպես խոշորագուն հարկատուն էր՝ 18,4 մլրդ դրամ հարկային վճարով։

Երկրորդը Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատն է 12,6 մլրդ դրամ ցուցանիշով, նախորդ տարվա 6,3 մլրդ դրամի համեմատ։ Քաջարանի կոմբինատը երկար տարիներ եղել է Հայաստանի խոշորագույն հարկատուն, եւ մինչ ճգնաժամը տարեկան բյուջե էր փոխանցում 20 մլրդ դրամից ավելի հարկեր։

Հանքարդյունաբերական ոլորտի մի շարք այլ ընկերություններ նույնպես բարելավել են իրենց վճարումները։ Կապանի Դինո Գոլդ Մայնինգը 2010 թ. վճարել է 2,7 մլրդ դրամ նախորդ տարվա 1,5 մլրդ դրամի համեմատ։

Բջջային կապի երեք օպերատորներն էլ հանդիսանում են խոշոր հարկատու։ ԱրմենՏելը վճարել է 14,8 մլրդ դրամ, Ղ-Տելեկոմը` 13,6 մլրդ դրամ, Օրանժ Արմենիան` 4,6 մլրդ դրամ:

Վառելիք ներմուծող Ֆլեշը եւ Սիթի պետրոլ գրուպը պահպանել են իրենց ավանդական տեղերը խոշոր հարկատուների առաջին տասնյակում՝ համապատասխանաբար 6-րդ եւ 7-րդ տեղեր:

Հայաստանի էլեկտրական ցանցերը վճարել է 7,4 մլրդ դրամ եւ զբաղեցնում է 8-րդ տեղը:

Ինթերնեյշնլ Մասիս Տաբակ-ը վճարել է 7,4 մլրդ դրամ եւ գտնվում է 9-րդ հորիզոնականում։ 10-րդ տեղում է սիգարետ ներմուծող Վիդիս Դիսթրիբյուշնը 7,1 մլրդ դրամ ցուցանիշով:

http://www.lragir.am

Advertisements
  1. Դեռ մեկնաբանություններ չկան։
  1. No trackbacks yet.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: