Գլխավոր > Լուրեր Հայաստանից > ՈՉՆՉԱՑՎՈՒՄ Է ՋԵՐՄՈՒԿԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԶԲՈՍԱՅԳԻՆ

ՈՉՆՉԱՑՎՈՒՄ Է ՋԵՐՄՈՒԿԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԶԲՈՍԱՅԳԻՆ

Անդրադառնալով Ջերմուկի քաղաքային զբոսայգում զանգվածային ծառահատումներին (ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունը ստուգում է անցկացրել, ըստ որի` հատվել է 124 ծառ, 108-ը ջարդվել են կամ վնասվել փոթորկից: 370 500 դրամ տուգանք նշանակվել է միայն 16 բարդիների համար), Հայաստանի անտառներ ՀԿ նախագահ Նազելի Վարդանյանը նշել է, որ դա իրականությանը չի համապատասխանում, քանի որ մեծ տեղումներ անցյալ տարի Ջերմուկում չեն եղել: Բացի այդ, ամբողջ սեզոնին Ձերմուկի այգին մաքուր է եղել և ընդհանրապես այդպիսի թափված և կտրված ծառեր չեն եղել, ընդամենը 10-15 ծառ, որոնք իրոք քամուց ընկել են, մնացածը հատվել են: Բացի այդ,  Ջերմուկից ուղարկված  լուսանկարներում ակնհայտ երևում է, որ հատվածը առողջ ծառեր են: Նազելի Վարդանյանը ասել է, որ այնտեղ այգու տարածքի փոքրացում է  նկատվում. նախկինում այգին 17 հեկտար է եղել, այնինչ այսօր գրում են`12 հեկտար:

Նա նաեւ ասել է, որ այդ անտառը ճահճի վրա է գտնվում, և քանի որ Ջերմուկը գտվում է 2100 մետրից բարձր, տեղում թթվածնի պակաս կա, առանց կանաչ գոտու, առանց թթվածնի լրացուցիչ աղբյուրի` այն չէր կարող համարվել միջազգային առողջարան: «Այսօր տեղում արդեն դրենաժներ են արվել, այգու զավթումն արդեն սկսվել է, կենտրոնական մասում մեծ շինարարություն է, կազինո թե հյուրանոց  են կառուցում», ասել է բանախոսը` նշելով, որ մենք այսպես կորցնում ենք մեր անտառները: Նորքի անտառն այսօր արդեն անվերականգնելի է,  օղակաձեւ այգի չունենք, մոնումենտ չունենք, Հրազդանի կիրճը, Ծաղակաձորը այդ վիճակում են:

http://www.lragir.am

Advertisements
  1. Դեռ մեկնաբանություններ չկան։
  1. No trackbacks yet.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: